Dear parishioners and friends, in his letter, the blessed apostle St. Peter beautifully describes the true meaning of the word steward. "Each of you should use whatever gift you have received to serve others, as faithful stewards of God's grace in its various forms.” (1 Peter, 4:10) These words of St. Peter inspired believers to use their gifts to serve others and build up the Body of Christ, His Church. His exhortation is as relevant now as it was to Christ's followers back then. It is a call for us to use our God-given gifts to serve Him by serving others and build up our holy church. Sts Vartanantz has remarkably served the spiritual needs of our growing Christian community for the past 109 years, thanks to devout and dedicated stewards like you who “have given themselves fully to the work of the Lord” (1 Corinthians 15:58) Your generous contributions of time, talent, and treasure have enabled our church family to worship the Lord in our unique orthodox sanctuary while also enjoying spiritual and cultural enrichment in our beautiful church complex. We express our sincere appreciation to all the 2024 stewards! Once again, we invite you to embrace Sts. Vartanantz as your spiritual home and encourage you to become a Steward for the 2025 calendar year. We welcome your participation and support to continue fulfill the holy mission of our church for the prosperity of our parish and for the greater glory of God! Prayerfully, Father Khachatur Kesablyan |
Երանելի Սուրբ Պետրոս առաքյալն իր նամակի 4-րդ գլխի համար տասնմեկում գեղեցիկ կերպով նկարագրում է "տնտես" (steward)բառի իսկական իմաստը, " Իւրաքանչյուր ոք ինչպիսի շնորհ ընդունել է, ուրիշի հանդեպ թող նույնը մատակարարի որպես բարի տնտես Աստուծո պեսպես շնորհների։’’ Սուրբ Պետրոսի այս խոսքերը ոգեշնչեցին առաջին դարի հավատացյալներին` օգտագործելու իրենց` Աստծո կողմից տրված շնորհներն ու տաղանդը՝ ծառայելու ուրիշներին և հաստատելու իրենց սուրբ եկեղեցին: Պետրոս առաքյալի հորդորը նույնքան արդիական է այսօր, որքան Քրիստոսի հետևորդների ժամանակաշրջանում: Այն մեզ համար կոչ է օգտագործելու Աստծո պարգեւած շնորհները՝ ծառայելու ուրիշներին և զորացնելու մեր սուրբ եկեղեցին: Վերջին 109 տարիների ընթացքում մեր Սրբոց Վարդանանց եկեղեցին ծառայել, առաջնորդել ու հոգացել է իր քրիստոնեական համայնքի հոգևոր կարիքները ՝ շնորհիվ ձեզ նման հավատարիմ և նվիրված հավատացյալների, ովքեր ամբողջությամբ նվիրվել են Տիրոջ սուրբ ծառայությանը: (Կորնթացիներին 15:58) Ձեր աստվածատուր շնորհների, տաղանդների ծառայեցումը, ինչպես նաև ֆինանսական առատաձեռն նվիրատվությունները հնարավորություն են ընձեռնել մեր եկեղեցական ընտանիքին` երկրպագելու Տիրոջը մեր հրաշագեղ ուղղափառ սրբավայրում։ Շնորհիվ ձեր ծառայության եւ աջակցության չորս սերունդներ պահպանել են իրենց հարուստ ազգային, հոգևոր և մշակութային ժառանգությունը` գտնվելով մայր հայրենիքից հազարավոր մղոններ հեռու: Մենք մեր անկեղծ երախտագիտությունն ենք հայտնում 2024 թվականի բոլոր տնտեսներին, աջակից ամդամներին եւ հովհանավորներին: Կրկին հորդորում ենք ձեզ դառնալ եկեղեցու խնամակալ անդամներ եւ տնտեսներ այս նոր 2025 տարում։ Ողջունում ենք ձեր մասնակցությունն ու աջակցությանը՝ շարունակելու մեր եկեղեցու սրբազան առաքելությունը՝ ի բարգավաճում մեր համայնքի և ի փառս Աստծո: |
